Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ

Քաղաքականություն

23.11.2026 | 22:58

Հանդիպման ընթացքում քննարկվել են ճգնաժամային կառավարման համակարգերի գործունեությունը, արտակարգ իրավիճակներին արձագանքման մեխանիզմները, անվտանգության ոլորտում համագործակցության հնարավորություններն ու ճգնաժամային իրավիճակներում պետական կառույցների միջև արդյունավետ համակարգման փորձը։ Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են ճգնաժամային կառավարման համակարգերի գործունեությանը, արտակարգ իրավիճակներին արձագանքման մեխանիզմներին եւ անվտանգության ոլորտում համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր։

Կողմերը մտքեր են փոխանակել ճգնաժամային իրավիճակներում պետական կառույցների միջեւ արդյունավետ համակարգման, ռիսկերի գնահատման եւ դրանց կառավարման ուղղությամբ առկա փորձի շուրջ։

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a comment