Դուռ, պատուհան կոտրեցին, եղբայրներիս մորթեցին․ սումգայիթցի կինը՝ հայերի ջարդերի մասին

«1988 թվականն արցունքն աչքերիս եմ հիշում։ Երեկոյան անձրև էր գալիս, ծնողներս ու  եղբայրներս մտան տուն ու այդ ժամանակ սկսեցինք քարերով կոտրել մեր տան պատուհանները, դուռն էին ջարդում։ Թեև ատրճանակ չունեինք, բայց այդ ժամանակ փոքր եղբայրս գոչեց՝ ատրճանակը տուր։ Նրանք դա լսելով՝ փախան»,- Ծիծեռնակաբերդի բարձունքում տեղադրված Սումգայիթում 1988-ի փետրվարի 26-29-ին հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի մոտ անցկացված հավաքի ընթացքում՝ նվիրված Սումգայիթում սպանված հայերի հիշատակին, ասաց Սումգայիթից բնակիչ, ադրբեջանահայ փախստական Ալվինա Բալոյանը։

Նա վերհիշեց այն ջարդերը, որոնք իրականացնում էին ադրբեջանցիները հայերի նկատմամբ․ «Փոքր եղբայրս գնաց, տեսնի՝ ինչ է կատարվում։ Այդ ժամանակ նրա վրա 10-15 հոգով հարձակվեցին, գլխին էին խփում, քցեցին գետնին ու այնքան խփեցին, որ սպանեցին։ Մյուս եղբայրս գնաց եղբորը փրկելու, նրան էլ մորթեցին։ Հետո ադրբեջանցիները մտան հայերի բնակարանները, թալանում էին մեր տները։ Թալանում էին, թալանում, բայց ինչո՞ւ էին սպանում անմեղ մարդկանց։ Թող ասեին՝ գնացեք, ձեր երկրում ապրեք, մեզ հայեր պետք չեն, ախր ինչո՞ւ էին սպանում»։

Սումգայիթում սպանված հայերի հիշատակին նվիրված հավաքն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment