«Վայր դրեք զենքերը, այլապես կկանգնեք անխուսափելի մահվան առաջ»․ Թրամփը՝ Իրանի անվտանգության ուժերին․ Իրանը հուժկու պատասխան է խոստացել

Քաղաքականություն

28.02.2026 | 12:34

Այսօր վաղ առավոտյան Իսրայելը և Միացյալ Նահանգները հարձակվել են Իրանի վրա․ Meduza-ն հայտնում է, որ պայթյուններ են տեղի ունեցել Թեհրանում, Սպահանում և Քերմանշահի արևմտյան նահանգում։

Տեսաուղերձում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Իրանի անվտանգության ուժերին «վայր դնել զենքերը, այլապես կկանգնեն անխուսափելի մահվան առաջ»։

«Ես ասում եմ Իրանի ոստիկանությանը և անվտանգության ուժերին. անմիջապես վայր դրեք զենքերը կամ կկանգնեք անխուսափելի մահվան առջև։ Իրանի ժողովրդի ազատության ժամը մոտենում է։ Մնացեք ձեր տներում և դուրս մի՛ եկեք. փողոցները վտանգավոր են։ Երբ մենք ավարտենք, դուք կղեկավարեք ձեր սեփական կառավարությունը։ Սա կլինի ռեժիմը տապալելու ձեր միակ հնարավորությունը»,- իր ուղերձում մասնավորապես ասել է Թրամփը։

Իրանի ղեկավարությունը հայտարարել է, որ պատրաստվում է պատասխան հարվածի և խոստացել, որ պատասխանը կլինի «ջախջախիչ»։

Իսրայելում հայտարարվել է արտակարգ դրություն։

Նա իր սոցիալական ցանցի՝ Truth-ի էջում հրապարակեց ութ րոպեանոց տեսաուղերձ, որում ներկայացրեց հարձակման պատճառներն ու նպատակները։ Իրանը պատրաստվում է պատասխան միջոցառումների. պատասխանը կլինի «ավերիչ», – Reuters-ին ասաց իրանցի պաշտոնյան։
«Նյու Յորք Թայմս». Միացյալ Նահանգները «տասնյակ հարվածներ» է հասցնում Մերձավոր Արևելքում տեղակայված ինքնաթիռներից, ինչպես նաև մի քանի ավիակիրներից։

Leave a comment