Վթար՝ Գոշ գյուղի սկզբնամասում․ կա տուժած

19.01.26 | 09:45






Հունվարի 18-ին, ժամը 15։10-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոշավանք վանական համալիրի ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գոշ գյուղի սկզբնամասում բախվել են «Opel» և «Jeep» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս հայտնվել է մոտակա Գետիկ գետում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Leave a comment