Ռուսաստանի Դաշնությունից Ադրբեջանի տարածքով հեղուկ գազ կներմուծվի Հայաստան։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը:
«ՀՀ-ում այս պահին հեղուկ գազի ներմուծման խնդիր կա, մենք երկու հիմնական երկրներից ենք ներմուծում՝ Իրանից և Ռուսաստանից։ Խնդիրը շատ շուտով կլուծվի, քանի որ հեղուկ գազ կսկսվի Հայաստան ներմուծվել արդեն երկաթուղով, ռուսական հեղուկ գազը շատ շուտով Ադրբեջանի տարածքով կբերվի Հայաստան»,- նշեց Շաբոյանը։
Նշենք, որ MediaHub-ին ահազանգում էին վարորդները, որ հեղուկ գազը աննկարագրելի է թանկացել, մինչդեռ շաբաթներ առաջ 200 դրամով էր վաճառվում։ Գևորգ Պապոյանը Կառավարության նիստի ժամանակ արձանագրեց՝ Հայաստան հեղուկ գազ գալիս է Իրանից և ՌԴ-ից՝ Վերին Լարսով։ Եվ հիմա երկու ուղղություններով էլ բարդություն կա ներկրման հարցում։
Մարիաննա Արամյան