Ադրբեջանում երկրաշարժեր են գրանցվել | Factor.TV

Քաղաքականություն

27.02.2026 | 17:40

Ադրբեջանի Շամախիի շրջանում տեղական ժամանակով ժամը 15:52-ին 4.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է 12 կիլոմետր խորությամբ։ Էպիկենտրոնում ցնցումները զգացվել են մինչև 5 բալ ուժգնությամբ, մոտակա շրջաններում՝ մոտ 3-4 բալ ուժգնությամբ։

Տեղական ժամանակով ժամը 16:05-ին գրանցվել է հետցնցում։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի հանրապետական ​​սեյսմոլոգիական կենտրոնի երկրաշարժերի հետազոտությունների բյուրոն։

Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է 10 կիլոմետր խորությամբ։ Ցնցումները զգացվել են մինչև 3.3 բալ ուժգնությամբ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment