Կոնֆերենցիաների լիգա. 1/8 եզրափակիչի զույգերը հայտնի են

ՈՒԵՖԱ-ի գրասենյակում կայացած վիճակահանության արդյունքում հայտնի դարձան Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչի զույգերը։

Հայաստանի չեմպիոն «Նոային» անցումային փլեյ-օֆֆում պայքարից դուրս թողած նիդերլանդական «ԱԶ Ալկմարի» մրցակիցը կլինի չեխական «Սպարտա Պրահան»։

1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները կանցկացվեն մարտի 12-ին, իսկ պատասխան խաղերը՝ մարտի 19-ին:

Կոնֆերենցիաների լիգա, 1/8 եզրափակիչ

«Լեխ» (Լեհաստան) – «Շախտյոր» (Ուկրաինա)

«ԱԶ Ալկմար» (Նիդերլանդներ) – «Սպարտա» (Չեխիա)

«Քրիսթալ Փելաս» (Անգլիա) – «ԱԵԿ Լառնակա» (Կիպրոս)

«Ֆիորենտինա» (Իտալիա) – «Ռակուվ» (Լեհաստան)

«Սամսունսպոր» (Թուրքիա) – «Ռայո Վալյեկանո» (Իսպանիա)

«Ցելիե» (Սլովենիա) – «ԱԵԿ Աթենք» (Հունաստան)

«Սիգմա» (Չեխիա) – «Մայնց» (Գերմանիա)

«Ռիեկա» (Խորվաթիա) – «Ստրասբուրգ» (Ֆրանսիա)

Leave a comment