Հանդիպակաց երթևեկող «Մազդան» հայտնաբերվել է․ կազմվել են արձանագրություններ (ՎԻԴԵՈ)

Տեսանյութում երևում է, թե ինչպես է վարորդը անհարգալից վերաբերմունք դրսևորում երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ. ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հանդիպակաց երթևեկող «Մազդան» հայտնաբերվել է։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։


Օրերս համացանցում տեսանյութ էր շրջանառվում, որում երևում էր, թե ինչպես է «Մազդայի» վարորդը խցանման ժամանակ մայրաքաղաքի Մայիսի 9-ի փողոցում դուրս եկել հանդիպակաց՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ։


Երևանի գնդի պարեկները «Մազդան» հայտնաբերել և տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։


Ինչպես նշում են գերատեսչությունից, վարորդի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։


 


Leave a comment