««ՀայաՔվե»-ն ու «Միասնության թևեր»-ը միասնաբար հանդես կգան ընտրություններին | ՄԱՄՈՒԼ.ամ

«ՀայաՔվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանը գրում է. «Այսօր «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը համագործակցության հուշագիր ստորագրեցին, հանձնառություն ստանձնելով միասնաբար հանդես գալ առաջիկա համապետական ընտրություններում:
     Մեր քաղաքական հայտի ներկայացումից հետո, սա երկրորդ կարևոր հանգրվանն էր՝ ձևավորելու նոր, ազգային և ժողովրդական կարող քաղաքական ուժ, որն իրական այլընտրանք կարող է դառնալ գործող քաղաքական համակարգին, և հույս և հեռանկար տրամադրել մեր քաղաքացիներին:
     Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Միասնության թևեր»-ի մեր բոլոր գործընկերներին՝ Արման Թաթոյանի ղեկավարությամբ, վստահության և համագործակցության համար, և հույս հայտնել, որ այդ դրական լուրը իրական խթան կհանդիսանա բազմաթիվ այլ դրական զարգացումների համար, իսկ արդյունքներն էլ չեն ուշանա:

Leave a comment