«TikTok»–ում Փաշինյանին քննադատելու համար Հայկ Եղյանի նկատմամբ տնային կալանք է նշանակվել

https://arm.sputniknews.ru/20260227/tiktokum-pashinjanin-qnnadatelu-hamar-hajk-eghjani-nkatmamb-tnajin-kalanq-e-nshanakvel-99267192.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/200/69/2006923_125:0:2856:2048_1920x0_80_0_0_be8276de927340919e4da69c1c0b60a9.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, նիկոլ փաշինյան, տնային կալանք, tiktok

հայաստան, նիկոլ փաշինյան, տնային կալանք, tiktok

Բաժանորդագրվել

Ռոման Երիցյանի խոսքով` իր պաշտպանյալին մեղսագրված արարքի համար օրենքով նախատեսված է նույնիսկ տուգանք կամ հանրային աշխատանքներ, մինչդեռ քննչական կոմիտեն գտել է, որ որպես խափանման միջոց պետք է ընտրել հենց կալանքը։

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար «TikTok» սոցիալական ցանցում «Այվազովսկիյ» էջի օգտատիրոջ` Հայկ Եղյանի նկատմամբ նշանակվել է տնային կալանք և բացակայելու արգելք: Այս մասին հայտնում է Եղյանի փաստաբան Ռոման Երիցյանը։

Որոշումը կայացրել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արամ Մարտիրոսյանը։ Հայկ Եղյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու մեջ։

«Հայկն ունի կալանքի հետ անհամատեղելի մի շարք հիվանդություններ, ստանում է բժշկի դուրսգրմամբ տրամադրվող հատուկ, այդ թվում՝ ցավազրկող ու հոգեմետ դեղեր, ազատված է զինվորական ծառայությունից թե՛ խաղաղ և թե՛ պատերազմական պայմաններում, բնակվում է առանց ծնողների, գյուղում, կնոջ և առաջին կարգի հաշմանդամ տատիկի հետ՝ հանդիսանալով վերջինիս միակ խնամակալը։ Սակայն քննչական կոմիտեն նրան առաջադրել է խուլիգանության մեղադրանք և ներկայացրել դատարան՝ կալանավորման նպատակով, միայն այն բանի համար, որ վերջինս տիկտոկյան հարթակում ծափահարել և մեկ անգամ բրավո է ասել Նիկոլ Փաշինյանին կոպիտ վիրավորանք հասցրած անձին։ Հայկը նաև կոշտ քննադատական խոսքեր է ասել Նիկոլ Փաշինյանի հասցեին՝ վեհափառին ու սրբազաններին պղծության մեջ մեղադրելու համար»,– մանրամասնել է փաստաբանը։

Նրա խոսքով` պաշտպանության կողմը դատարանին ավելի քան հիմնավորել է թե՛ խուլիգանության մեղադրանքով հիմնավոր կասկածի բացակայությունը, թե՛ խափանման միջոցների կիրառման հիմքերի իսպառ բացակայությունը, թե՛ կոնկրետ կալանավորման կիրառման անթույլատրելիությունը, սակայն դատարանը տնային կալանք է կիրառել։

Երիցյանը հիշեցրել է, իր պաշտպանյալին մեղսագրված արարքի համար օրենքով նախատեսված է նույնիսկ տուգանք կամ հանրային աշխատանքներ, մինչդեռ քննչական կոմիտեն գտել է, որ որպես խափանման միջոց պետք է ընտրել հենց կալանքը։

Վստահորդս դրա հետ կապ չունի․ գրառման համար կալանավորված 55-ամյա կնոջ պաշտպանը՝ գործի մասին

Leave a comment