Մհեր Ադամյանը պարգևատրվել է ՌԴ պետական բարձր պարգևով՝ Կամչատկայի երկրաշարժի  ժամանակ մասնագիտական պարտքը բարեխղճորեն կատարելու համար

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

 

Կամչատկայի երկրամասում պետական ​​պարգևներ են հանձնվել տարածաշրջանի բժշկական ոլորտի աշխատողներին՝ 2025 թվականի հուլիսի 30-ի հզոր երկրաշարժի ժամանակ մարդկային կյանքեր փրկելու գործում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի, համառության և նվիրվածության համար:

Ծառայողական պարտականությունները շարունակած մանկաբարձ-գինեկոլոգ, հայազգի Մհեր Ադամյանն այսօր ևս պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության պետական բարձր պարգևով՝ «Պիրոգովի շքանշանով»։

Պարգևատրումը կատարվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով։ Շքանշանը Ադամյանին հանձնել է Կամչատկայի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Սոլոդովը

Հիշեցնենք, որ երկրաշարժի ընթացքում բժիշկը շարունակել է աշխատանքը և ընդունել ծնունդներ՝ ապահովելով մայրերի և նորածինների անվտանգությունը արտակարգ իրավիճակի պայմաններում։ Պարգևը շնորհվել է մասնագիտական պարտքը բարեխղճորեն կատարելու և բժշկական ծառայության համար։

Leave a comment