Մելանյա Թրամփը կնախագահի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը

Քաղաքականություն

27.02.2026 | 11:43

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյան,  մարտի 2-ին կղեկավարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը։ Այս մասին ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Մայք Ուոլցը հայտարարել է սոցիալական ցանցերում, գրում DW-ի ռուսական ծառայությունը։

«Մելանյա Թրամփը առաջին անգամ կղեկավարի Անվտանգության խորհուրդը որպես առաջին տիկին՝ Ամերիկայի նախագահության առաջին օրը», – գրել է նա սոցցանցերում։

Մելանյա Թրամփի գրասենյակը պարզաբանել է, որ նրա ելույթը կկենտրոնանա «Երեխաները, տեխնոլոգիաները և կրթությունը հակամարտության պայմաններում » թեմայի վրա: Ուշադրության կենտրոնում կլինի կրթությունը «որպես հանդուրժողականության և խաղաղության խթանման միջոց ամբողջ աշխարհում»։

ՄԱԿ-ի ներկայացուցիչը պարզաբանել է, որ «սա առաջին դեպքը կլինի, երբ գործող համաշխարհային առաջնորդի կինը կգլխավորի 15 անդամից բաղկացած Անվտանգության խորհրդի նիստը»։

Անվտանգության խորհրդի նիստերը սովորաբար նախագահում է դեսպանը կամ անդամ երկրի կաբինետի բարձրաստիճան անդամը։

Սպիտակ տանը իր առաջին ժամկետից ի վեր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացահայտ քննադատել է ՄԱԿ-ը՝ պնդելով, թե՛ այն անարդյունավետ է և բարեփոխումների կարիք ունի: ԱՄՆ-ն միլիարդավոր դոլարների պարտք ունի ՄԱԿ-ի բյուջեին, հաղորդում է Reuters-ը։

ՄԱԿ-ը ավելի վաղ հայտնել էր, որ այս ամիս Միացյալ Նահանգներից ստացել է մոտ 160 միլիոն դոլար: Վաշինգտոնի պարտքը գերազանցում է 4 միլիարդ դոլարը:

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի

 

Leave a comment