Միջազգային Where To Eat 2026 մրցանակաբաշխության արդյունքները հայտնի են. ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Միջազգային Where To Eat 2026 մրցանակաբաշխության արդյունքները հայտնի են։ Երեմյան ընկերությունների խմբի Ռենոմե բարձր հեղինակային խոհանոցով եզակի Ռենոմե ռեստորանը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը։ Լավագույն շեֆ-խոհարար տիտղոսին է արժանացել Ռենոմե ռեստորանի շեֆ-խոհարար, Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան Ակադեմիայի ուսումնական ծրագրերի ղեկավար Կարեն Խաչատրյանը։
2021 թվականին Երևանում հիմնադրելով Հայաստանում առաջին և միակ բարձր հեղինակային խոհանոցը՝ Ռենոմեն, մեր ընկերությունը նպատակ ուներ նախևառաջ Հայաստանը դիրքավորել աշխարհին միշլենյան աստղով լավագույն ռեստորաններ պարգևած երկրների շարքին։ Այժմ հպարտությամբ կարող ենք փաստել, որ Ռենոմեն դարձել է աշխարհի գաստրոքարտեզին Հայաստանի այցեքարտը։ Մենք հպարտությամբ ենք նշում, որ Ռենոմեն Երեմյան ընկերությունների խմբի 20-ամյա գործունեության և Հայաստանի հյուրընկալության ոլորտի բարձրակետն ու գոհարն է,- նշում է Երեմյան ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ, Մարքեթինգի և հանրային կապերի դեպարտամենտի ղեկավար Լուսինե Երեմյանը։
Հիշեցնենք նաև, որ 2025 թվականին աշխարհահռչակ Nomad Capitalist-ի կողմից Ռենոմեն ճանաչվել էր նաև Երևանի ամենաշքեղ վայրերից մեկը։ Ըստ միշլենյան հեղինակավոր փորձագետների՝ այս ռեստորանը Միշլեն աստղի հավասարազոր ռեստորան է և աշխարհի միակ հայկական բարձր հեղինակային խոհանոցը, որի ճաշացանկը ոգեշնչված է Հայաստանի բնաշխարհի մթերքներից, ստեղծարար մտքից և հայկական ինքնությունից։
Շեֆ-խոհարար Կարեն Խաչատրյանը մերօրյա խոհարարական արվեստի նորարարն ու վիրտուոզն է։ «Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանը լավագույն կերպով ներկայացնել աշխարհին։ Ռենոմեն նախևառաջ ճամփորդություն է և ոգեշնչում յուրաքանչյուր անհատի համար։ Իսկ իմ ոգեշնչումը Հայաստանի բնությունն է, որտեղ ես գտնում եմ իմ լավագույն մտքերն ու ներշնչանքը, իրական հանգստությունը»,- ընդգծում է Ռենոմեի շեֆ-խոհարար Կարեն Խաչատրյանը։
Ռենոմեն արժեքավորը գնահատողների, խոհարարական բացառիկ արվեստն ընկալողների, կատարյալ համային փորձառություններ փնտրողների համար է։
Ուտեստների բացառիկությունը, սեթի տրամաբանությունը, լավագույն գինիների ուղեկցությունը, բացառիկ սպասարկումն ու զուսպ շքեղությամբ միջավայրը Ռենոմեն դարձնում են լավագույն ռեստորան-փորձառություններից մեկը։ Այստեղ հյուրի ուշադրությունն ու բոլոր զգայարանները կենտրոնանում են շեֆ-խոհարարի տաղանդի և համային ճամփորդության վրա։
Աշխարհի տարբեր երկրներից ժամանած հյուրերը հիացմունք և զարմանք են ապրում Ռենոմեում, քանի որ հեղինակային բարձր խոհանոցը նրանք ասոցացրել են Ֆրանսիայի, Իսպանիայի, Միացյալ Նահանգների, Ճապոնիայի և այլ երկրների հետ, բայց ոչ երբեք Հայաստանի հետ։ Այսօր արդեն Հայաստանն իր տեղն ունի աշխարհի բարձր խոհանոցի քարտեզում՝ ի դեմս Ռենոմեի։
Հիշեցնենք, որ Ռենոմե բարձր հեղինակային ռեստորանը գտնվում է Երևանի ամենակենտրոնական հատվածներից մեկում՝ Փավստոս Բուզանդ 91 հասցեում, «Կազա Նոստրա» իտալական ռեստորանի վերնահարկում։
Այն աշխատում է երեքշաբթիից կիրակի օրերին՝ ժամը 18:00-ից սկսած՝ նախատեսված է ընդամենը 26 հյուրի համար՝ երեկոյան դրես-կոդով՝ անվանական յուրաքանչյուր հյուրի համար ճաշացանկով։
Ռենոմեում համային ճամփորդություն ամրագրելու համար անհրաժեշտ է պարզապես այցելել https://renommee.am/hy կայքը։