Սրանք ամենալուրջ և երկարատև բանակցություններն էին, մի շարք հարցերի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն

Սրանք ամենալուրջ և երկարատև բանակցություններն էին։ Մենք լավ առաջընթաց գրանցեցինք։ Մի շարք հարցերի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն։ Տեխնիկական խմբերը բանակցություններ կսկսեն երկուշաբթի օրը, այս մասին Ժնևի բանակցություններից հետո հայտնել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին։

«Մենք հստակորեն ուրվագծել ենք մեր ակնկալիքները պատժամիջոցների վերացման վերաբերյալ։ Միջուկային ծրագրի և պատժամիջոցների վերացման հարցում լավ առաջընթաց է գրանցվել, որոշ հարցերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, մինչդեռ մյուսների վերաբերյալ անհամաձայնություններ կան։

Խորհրդակցություններ պետք է անցկացվեն մասնակից երկրների մայրաքաղաքներում, որից հետո բանակցությունների չորրորդ փուլը կկայանա հաջորդ շաբաթ»,-հայտարարել է նա։

Leave a comment