Իրանի շուրջ անորոշության ֆոնին Թրամփը փակ ճեպազրույց է անցկացնում հետախուզության հետ

https://arm.sputniknews.ru/20260226/irani-shurj-anvorvoshutjan-fvonin-trampy-pak-tshepazrujc-e-anckacnum-hetakhuzutjan-het-99246261.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/16/99087986_167:0:1500:1000_1920x0_80_0_0_5fd6a4b9c7e618d3e4d791542b23cd52.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դոնալդ թրամփ, աբբաս արաղչի, իրանի իսլամական հանրապետություն, միջուկային վառելիք, միջուկային ծրագիր, միջուկային զենք, միջուկային պայմանագիր

դոնալդ թրամփ, աբբաս արաղչի, իրանի իսլամական հանրապետություն, միջուկային վառելիք, միջուկային ծրագիր, միջուկային զենք, միջուկային պայմանագիր

Բաժանորդագրվել

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իրանից դեռ չի ստացել «երբեք միջուկային զենք չմշակելու բաղձալի խոստումը»:

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Իրանի շուրջ լարվածության ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետախուզության հետ փակ ճեպազրույց է սկսել:

Ճեպազրույցն անցկացվում է Ժնևում ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների բանակցությունների ֆոնին:

Իրանն ԱՄՆ-ին առաջարկել է ժամանակավորապես սառեցնել ուրանի հարստացումը

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իրանից դեռևս չի ստացել երբեք միջուկային զենք չմշակելու բաղձալի խոստումը՝ չնայած նման ծրագրերի բացակայության մասին Թեհրանի բազմիցս արած հրապարակային հայտարարություններին:

Թրամփը նաև կոչ է արել Իրանին գործարք կնքել՝ հակառակ դեպքում Հանրապետությանը սպառնալով «վատ օրով»:

Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունների երկու փուլ են անցկացրել։ Իրանական պատվիրակությունը գլխավորում է երկրի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, ամերիկյանը՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը: Կողմերը ներկայում աշխատում են հնարավոր պայմանավորվածության մասով առաջարկությունների վրա։

Մեծ ստի կրկնություն են. Իրանի ԱԳՆ–ն` ԱՄՆ–ի իշխանությունների հայտարարությունների մասին

Ներկայում Օմանի միջնորդությամբ Ժնևում ընթանում է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երրորդ փուլը:

Ավելի վաղ Օմանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ իրանական և ամերիկյան պատվիրակություններն ընդմիջում են հայտարարել Ժնևում ընթացող բանակցություններում և քննարկմանը կվերադառնան ավելի ուշ:

Leave a comment