Հայ առաքելական եկեղեցին սինոդական կառավարում չի ունեցել՝ այն հակասում է եկեղեցու ավանդույթներին, նշում է Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Քոչունեանը՝ անդրադառնալով Կ․ Պոլսի Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի դիրքորոշմանը։ Նա, անընդունելի համարելով ստեղծված իրավիճակը, համոզված է, որ Պոլսի պատրիարքը փաստացի հակադրության մեջ է Ամենայն հայոց կաթողիկոսի Գարեգին Բ-ի հետ։ Ըստ Քոչունեանի՝ իրավիճակը բարենպաստ չէ հայ համայնքի համար։ Նա հույս ունի, որ Պոլսի պատրիարքը կվերանայի իր դիրքորոշումը։
The post Կ․ Պոլսի Հայոց պատրիարքը կաթողիկոսական գահի հավակնություն ունի. Արա Քոչունեան appeared first on CIVILNET.