Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է վերջին օրերին շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ թուրքական բանակը անվտանգության նկատառումներից ելնելով պլանավորում է մուտք գործել Իրանի տարածք՝ ԱՄՆ-ի հարձակման դեպքում։
Նախարարությունը հայտարարել է, որ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը։
Այն ընդգծում է, որ Թուրքիան շարունակում է ջանքերը՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար։
«Որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում շրջանառվող պնդումները, թե ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարձակման դեպքում Թուրքիան նույնպես պլանավորում է մուտք գործել Իրանի տարածք, անվտանգության նկատառումներից ելնելով, չեն համապատասխանում իրականությունը»,- ասվում է հայտարարության մեջ։