Մարզահամերգային համալիրում միջոցառման ժամանակ արգելվել է ԼՂՀ օրհներգի կատարումը, դրոշի և զինանշանի…

Նախօրեին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Արցախի մշակույթին նվիրված լայնածավալ “ՄԵՆՔ ԿԱՆՔ” մշակութային միջոցառումը, որը մեկ հարկի տակ համախմբել էր Արցախի գրեթե բոլոր մշակութային կոլեկտիվներին, ինչպես նաև հայաստանյան և արցախյան ճանաչված մենակատարներին։ Օրվա ընթացքում համալիրի տարածքում գործել է ցուցահանդես, տեղի է ունեցել ցուցադրությունների ներկայացում։

Միջոցառումը կյանքի է կոչվելԱրցախյան մշակույթի պահպանման կենտրոն ՀԿ-իև «ՄՈՒՆՔ» տեխնոդպրոցի նախաձեռնությամբ և կազմակերպմամբ։

Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախկին նախարար, Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության պետական խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանը գրելէ, որ հասարակությունը գրեթե չի պատկերացնում, թե ինչպիսի փորձությունների միջով են անցել միջոցառման կազմակերպիչները։

«Խոսքը միայն ֆինանսական դժվարությունների մասին չէր։ ԼՂՀ օրհներգի կատարումն արգելվեց։ Դրոշի և զինանշանի օգտագործումը արգելվեց։

Շատ բաներ արգելվեցին, որոնք մեզ համար խորհրդանիշներ չեն, այլ մեր ինքնության և հիշողության մաս։

Եվ այնուամենայնիվ, չնայած այս սահմանափակումներին և ոչ բացահայտ ճնշումներին, միջոցառումը տեղի ունեցավ։ Այն դարձավ հարկադիր տեղահանությունից ի վեր ամենամեծ մշակութային միջոցառումը։

Խորը հարգանք և երախտագիտություն բոլոր նրանց, ովքեր ստանձնեցին այս պատասխանատվությունը և իրականացրին այն։ Սա ավելին էր, քան պարզապես միջոցառում. դա արժանապատվության և մոռացության դիմադրության դրսևորում էր»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment