Ներկայացվել է Արտաշատ-Սիսիան ճանապարհի կառուցման նախնական նախագիծը

Ներկայացվել է Արտաշատ-Սիսիան ճանապարհի կառուցման նախնական նախագիծը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը հանդիպել է Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի (ԵՆԱԲ) ներկայացուցիչների հետ։

Նարեկ Զուլալյանը, ողջունելով հյուրերին և ներկայացնելով ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման ուղղությունները, նշել է, որ հայկական կողմը հետաքրքրված է ԵՆԱԲ-ի հետ հնարավոր գործակցությամբ ու հեռանկարային ծրագրերի իրականացմամբ։

Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման ծրագրի ղեկավար Արթուր Սանոյանը ԵՆԱԲ-ի ներկայացուցիչներին ծանոթացրել է Հյուսիս-հարավի մանրամասներին և իրականացված ու ընթացիկ աշխատանքներին։ Այնուհետև ներկայացվել է Արտաշատ-Սիսիան ճանապարհի կառուցման նախնական նախագիծը, դրանով նախատեսված աշխատանքների ծավալը։

Հանդիպման մասնակիցները քննարկել են Արտաշատ-Սիսիան ճանապարհի կառուցման ծրագրի՝ նախագծման և շինարարության փուլերում ԵՆԱԲ-ի կողմից ֆինանսավորման կամ դոնոր այլ կազմակերպությունների հետ համաֆինանսավորման հնարավորությունները։

Leave a comment