Բուլղարիայում շարունակվող Ստրանջայի 77-րդ միջազգային մրցաշարում այսօր ռինգ մտած Հայաստանի չորս բռնցքամարտիկներից երեքը ի վիճակի չեղան զարգացնելու 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանի հաջողությունը։
Նախ, 60 կգ քաշային կարգում Արթուր Բազեյանը երկրորդ մենամարտում պարտվեց ամերիկացի մրցակցին, ապա Էլիդա Քոչարյանը 65 կգ քաշային կարգում տանուլ տվեց իռլանդուհուն, իսկ վերջում գերծանր քաշային Դավիթ Չալոյանը զիջեց գերմանացի Նիկիտա Պուտիլովին։
Գյումրեցին միայն երրորդ ռաունդում փորձեց կորցրածը հետ բերել, սակայն միավորների տարբերությունն ակնհայտ էր, ու թերևս իրավիճակը հնարավոր կլիներ շտկել միայն նոկաուտով կամ մի քանի նոկդաուններով, ինչը մնացած երեք րոպեի ընթացքում անել Չալոյանին չհաջողվեց։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: