ՀՀ Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Մասիսի նախկին համայնքապետի եղբոր ղեկավարած հանցավոր կազմակերպությունը ՀՀ բանկերից հափշտակել է շուրջ 12 մլն դրամ»։
Տեսանյութում ՀԿԳ քննիչ Արմեն Դանիելյանը մանրամասներ է ներկայացնում՝ ընդգծելով, որ Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը ստեղծել էր առնվազն 3 անձից կազմված հանցավոր խումբ․․․ Նրա գլխավորությամբ Հայաստանի բանկերից կեղծ նույնականացման քարտերով գումար են հափշտակել:
Տեսանյութում նաև նշվում է, որ Գոռ Համբարձումյանը չի հերքում, որ իրեն գումար է փոխանցվել, սակայն մեղադրանքը չի ընդունում:
Վեց անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: