Նորաձևության տները ապրանքային նշաններ են գրանցել ՌԴ-ում

https://arm.sputniknews.ru/20260225/nvoradzevutjan-tnery-apranqajin-nshanner-en-grancel-rd-um-99216988.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ապրանք, ապրանքանիշ, նորաձևություն

ռուսաստան, ապրանք, ապրանքանիշ, նորաձևություն

Բաժանորդագրվել

Ապրանքային նշան են գրանցել մի քանի հայտնի ապրանքանիշներ։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Աշխարհի խոշորագույն նորաձևության տները, այդ թվում՝ «Celine»-ը և «Kenzo»-ն, ապրանքային նշաններ են գրանցել Ռուսաստանում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռոսպատենտի տվյալներին:

«Christian Dior»-ը ՌԴ-ում երկու ապրանքային նշան է գրանցել կահույքի, հագուստի, սպորտային սարքավորումների և կաշվե իրերի վաճառքի համար: Երկու ապրանքային նշան է գրանցել նաև «Celine»-ը. այսուհետ ընկերությունը կկարողանա Ռուսաստանում օծանելիք, բիժուտերիա, արևային ակնոցներ և այլ ապրանքներ վաճառել:

Ռոսպատենտը որոշել է գրանցել նաև ֆրանսիական «Kenzo» բրենդը, որն իր ապրանքային նշանի ներքո կկարողանա ՌԴ-ում վաճառել մաշկի խնամքի կոսմետիկ միջոցներ, ինչպես նաև աքսեսուարներ և տեքստիլ արտադրանք:

Ապրանքային նշան է հաջողվել գրանցել նաև «Vivienne Sabo» բրենդին՝ մաշկի խնամքի միջոցների՝ գելերի, լոսյոնների և քսուքների վաճառքի համար:

Միանգամից հինգ ապրանքային նշան է գրանցել «L’Oreal»-ը. ընկերությունը «Hypnose», «Alien», «Maybelline», «Guy LaRoche» և «Atelier Cologne» ապրանքանիշների ներքո կկարողանա Ռուսաստանում վաճառել օծանելիք, մազերի խնամքի միջոցներ, բուրավետ յուղեր, տարբեր քսայուղեր և այլ կոսմետիկա:

Leave a comment