Նիկոլ Փաշինյանն այցելել է Վարշավայի թագավորական ամրոց-թանգարան

Փետրվար 25,2026 19:40

Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Լեհաստան: Վարչապետ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանում:

Նիկոլ Փաշինյանը ամրոց-թանգարանի տնօրեն Մալգոժատա Օմինալովսկայի ուղեկցությամբ շրջայց է կատարել ցուցասրահներով, որտեղ ներկայացված են եղել թագավորական սենյակների, Լեհաստանի թագավորների անձնական իրերի հավաքածուները, կտավներ և այլ եվրոպական արվեստի գործեր:

Ցուցասրահներից մեկում ներկայացված է եղել նաև Թերեզա Սահակյան» հիմնադրամի հայկական բացառիկ գորգերի ցուցադրությունը, որը բաց կլինի առաջիկա երկու ամիսների ընթացքում:

Վարչապետ Փաշինյանը գրառում է կատարել թագավորական ամրոց-թանգարանի պատվավոր հյուրերի գրքում:

 

ՀՀ վարչապետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment