Արարատ Միրզոյանը մեկնել է Վարշավա,


Ավարտվել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցը Ժնև, որտեղ նա մասնակցել է ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի և Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։


Արարատ Միրզոյանը մեկնել է Վարշավա, որտեղ ՀՀ վարչապետի պատվիրակության կազմում կմասնակցի պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված հանդիպումներին:


Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով Լեհաստանում է։


Leave a comment