«Տիրադավներից որևէ մեկը կամավոր չի միացել հակաեկեղեցական շարժմանը, այլ շանտաժով ու ահաբեկմամբ»․ Տեր Վրթանես (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական նախաձեռնությանը միացած ուխտադրուժ, տիրադավ հոգևորականներից որևէ մեկը կամավոր կերպով չի միացել, բոլորը միացել են շանտաժով ու ահաբեկմամբ»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը։

«Հայաստանում Նիկոլ Փաշինյանն օգտագործում է իրավական համակարգը՝ տիրադավ հոգևորակններին, նաև որոշ կարգալույծ հոգևորականներին իր ձեռքում պահելու համար։ Տեսնում ենք, որ Եկեղեցու հիմնական մասը՝ եպիսկոպոսները, նաև քահանայից դասը Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի կողքին են։ Տեսանք՝ ինչպիսի բռնաճնշումներ եղան բանակում ծառայող գնդերեցների վրա, բայց նրանցից որևէ մեկը չմիացավ հակաեղեցական շարժմանը»,- ընդգծեց Տեր Վրթանեսը։

Leave a comment