Հունգարիան և Սլովակիան սկսել են օգտագործել իրենց նավթային ճգնաժամային պաշարները


shantnews.am Հունգարիան և Սլովակիան չորեքշաբթի օրը Եվրահանձնաժողովի նավթային նիստում հայտարարեցին, որ արդեն օգտագործել են իրենց նավթի ճգնաժամային պաշարները՝ Ուկրաինայի կողմից «Դրուժբա» խողովակաշարով մատակարարումների դադարեցումից հետո, հայտարարել է Եվրահանձնաժողովի խոսնակ Աննա-Կայսա Իտկոնենը։


 


«Ե՛վ Հունգարիան, և՛ Սլովակիան հաստատել են, որ սկսել են իրենց  նավթի պաշարների սպառումը։ Բոլոր անդամ պետությունները պահպանում են նման պաշարներ հենց նման իրավիճակներին դիմակայելու համար», – ասել է նա Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ ՝ մեկնաբանելով Ուկրաինայի կողմից «Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումների դադարեցումը։


 


Նախկինում հաղորդվել էր, որ նման պաշարները պետք է բավարար լինեն երկրներին 90 օրվա համար։


 


 


 


Leave a comment