ՀՀԿ–ն հարցականի տակ է դրել Մասիսի առաջիկա ընտրությունների լեգիտիմությունը

https://arm.sputniknews.ru/20261127/hhkn-harcakani-tak-e-drel-masisi-arajika-yntrutjunneri-legitimutjuny-109844412.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1b/109839297_80:0:1501:1066_1920x0_80_0_0_e184f69b548225bbbca11bfe47223923.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ)

հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ)

Բաժանորդագրվել

ՀՀԿ-ն միջազգային կառույցներին կոչ է արել անհապաղ արձագանքել Մասիսի ընտրությունների նախօրեին ստեղծված իրավիճակին։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Մասիս համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկման վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը գնահատում է որպես ընտրական գործընթացին ուղղակի միջամտություն և միջազգային կառույցներին կոչ է անում անհապաղ արձագանքել ստեղծված իրավիճակին։ Այս մասին ասված է ՀՀԿ գործադիր մարմնի հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամսվա ազատազրկման։ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում ակցիայի մասնակիցների վրա հարձակվելու և ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով։

Կուսակցությունն ընդգծել է, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը Մասիսում կայանալիք ընտրություններից ընդամենը 16 օր առաջ։

ՀՀԿ-ն ուշադրություն է հրավիրել քրեական գործի քննության ժամանակագրության վրա՝ հիշեցնելով, որ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել դեռևս 2018 թվականին՝ ապրիլյան իրադարձությունների առնչությամբ։

«Նախաքննությունն ավարտվել է 2019 թվականի փետրվարին, սակայն դատավճիռը կայացվել է միայն 2025 թվականի հոկտեմբերին՝ Դավիթ Համբարձումյանի՝ խորհրդարանական ընդդիմության միասնական վարչապետի թեկնածու առաջադրվելուց ամիսներ անց: Տարիներով ձգձգված գործն «արագանում է» ճիշտ այն պահերին, երբ դա պետք է իշխանությանը»,– ասված է հայտարարության մեջ։

ՀՀԿ-ի գնահատմամբ՝ քաղաքական մրցակցին ընտրական պայքարից հեռացնելու նպատակով քրեական հետապնդման և ազատազրկման կիրառումը հակասում է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքին, այնպես էլ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին՝ ընտրվելու իրավունքի ապահովման առնչությամբ։

Կուսակցությունը տեղի ունեցածը դիտարկել է ընդդիմադիր քաղաքական գործիչների, համայնքապետների, հոգևորականների, լրագրողների և քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումների համատեքստում։

«Իրավապահ և քրեակատարողական համակարգերի վերածումը քննադատական ձայները լռեցնելու և ընդդիմության առաջնորդներին մեկուսացնելու գործիքի՝ դարձել է այս վարչակազմի գործելաոճի այցեքարտը»,– նշված է հայտարարության մեջ։

Ըննդիմադիր կուսակցությունը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, Եվրոպայի խորհրդի կառույցներին և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակին կոչ է արել օբյեկտիվ գնահատական տալ Հայաստանում ժողովրդավարական ազատությունների վիճակին և արձագանքել Մասիսի ընտրությունների նախօրեին ստեղծված իրավիճակին։

Կուսակցությունը նաև պահանջել է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով հարուցված գործերով ազատությունից զրկված բոլոր անձանց, որոնց ՀՀԿ-ն քաղբանտարկյալ է համարում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմինը որոշել է դեկտեմբերի 13-ին կայանալիք Մասիսի ավագանու ընտրություններին մասնակցել «Կառուցող» դաշինքի կազմում։ Կուսակցությունը համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրել Դավիթ Համբարձումյանին։

Leave a comment