Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ բախվել են «Ford Fusion»-ը և «Chevrolet Volt»-ը․ 3 վիրավոր տեղափոխվել է Երևանի հիվանդանոց

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Արտաշատ-Բերդիկ ավտոճանապարհին բախվել են «Ford Fusion» մակնիշի և «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։ 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Leave a comment