Թեհրանը հաստատել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների երրորդ փուլի ամսաթիվը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանը և Միացյալ Նահանգները միջուկային բանակցությունների երրորդ փուլը կանցկացնեն փետրվարի 26-ին Ժնևում. ճեպազրույցի ժամանակ հաստատել է կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին։ Նրա խոսքերը մեջբերել է Khabar Online-ը։

ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այսօր քաղաքական պատվիրակության գլխավորությամբ կմեկնի Շվեյցարիա՝ խորհրդակցություններին մասնակցելու համար։

Արաղչին ինքը նույնպես հաստատել է, որ բանակցությունները կկայանան և հայտարարել է, որ Իրանն ու Միացյալ Նահանգները «պատմական հնարավորություն» ունեն հասնել «աննախադեպ համաձայնության», միաժամանակ զգուշացնելով, որ Իրանը ցանկացած գնով կպաշտպանի իր ինքնիշխանությունը, եթե սպառնալիքի տակ լինի։

Leave a comment