Երևանի Արզումանյան փողոցում ավտոմեքենա է պայթել. Վարորդին տեղափոխել են ԲԿ (PAN.am)

Երևանի Արզումանյան փողոցում կայանված ավտոմեքենա է պայթել, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքը տեղի է ունեցել առավոտյան՝ ժամը 10։25-ի սահմաններում։ Պայթել է կայանված սպիտակ «Range rover» մակնիշի ավտոմեքենան, հայտնում է Panorama.am-ը:

Ականատեսների փոխանցմամբ՝ պայթյունի ձայնը հնչել է երկու անգամ։ Հրշեջ-փրկարարներն իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ։

Leave a comment