Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը անմիջականորեն կապված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հետ։
Այս մասին լրագրողներին հայտարարել է Թուրքիայի Մեծ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուատ Օքթայը։
«Մենք հույս ունենք, որ այս ամենը շատ արագ կզարգանա, և տարածաշրջանային օրակարգը արդեն ոչ թե կորոշվի հակամարտություններով, այլ խաղաղությամբ, բարգավաճմամբ և զարգացմամբ։ Առաջ շարժվելով՝ մենք հիմնականում կկենտրոնանանք ապագայի վրա»,- նշել է նա։