Դավիթ Խուդաթյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են համագործակցության օրակարգային հարցեր
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից։
Նախարարը բարձր է գնահատել ԵՄ շարունակական աջակցությունը Հայաստանի ենթակառուցվածքների զարգացմանն ու ոլորտային բարեփոխումների իրականացմանը։
Քննարկվել են համագործակցության օրակարգային հարցեր՝ էներգետիկայի, տրանսպորտի, ավիացիայի և ճանապարհաշինության ոլորտներում։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են նշված ուղղություններով համագործակցությունը շարունակելու և ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը։