Stripe-ը դիտարկում է PayPal-ի ամբողջական կամ մասնակի ձեռքբերումը

Stripe ընկերությունը քննարկում է PayPal Holdings-ի ամբողջական կամ մասնակի գնման հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Ամերիկյան Բլումբերգ գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Սակայն բանակցությունները դեռևս նախնական փուլում են, և գործարքը կարող է նաև չկայանալ։

Լուրը հրապարակվեց նույն օրը, երբ Stripe-ը ներկայացրեց իր տարեկան նամակը՝ ամփոփելով բիզնեսի վերջին զարգացումները։ Ամենանշանակալի հայտարարությունն այն էր, որ ընկերությունը նախաձեռնել է բաժնետոմսերի գնման առաջարկ (tender offer), որի արդյունքում Stripe-ի գնահատումը հասել է 159 միլիարդ դոլարի՝ մեկ տարվա ընթացքում աճելով 74 տոկոսով։ Այս փուլում աշխատակիցների բաժնետոմսերը գնող ներդրողների թվում են Andreessen Horowitz-ը և Thrive Capital-ը։ Բացի այդ, ընկերությունը հայտարարել է նաև բաժնետոմսերի հետգնման ծրագրի մասին։

Նոր գնահատմամբ Stripe-ը շարունակում է մնալ ոլորտի ամենաթանկ մասնավոր ընկերություններից մեկը։ Ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Պատրիկ Քոլիսոնը CNBC-ին վերջերս հայտնել էր, որ ընկերության հրապարակային դառնալը (IPO) ներկայումս իր առաջնահերթությունների թվում չէ։

PayPal Holdings-ը, որի կազմում են PayPal հիմնական հարթակը, դրա ծառայությունները, ինչպես նաև Venmo-ն և այլ ընկերություններ, ներկայումս հրապարակային առևտրի ենթակա ընկերություն է։ Նրա շուկայական կապիտալիզացիան կազմում է շուրջ 40 միլիարդ դոլար։

Գործարքի վերաբերյալ հրապարակումներից հետո PayPal-ի բաժնետոմսերի գինը փոքր աճ է գրանցել։

Leave a comment