Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ ռազմական գերիշխանությունը վերականգնվել է, և աշխարհը դարձել է ավելի անվտանգ վայր ամերիկացիների համար: Մենք հպարտորեն վերականգնել ենք արտասահմանում գտնվող ամերիկացիների անվտանգությունը ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս հայտարարությունն արել է Կոնգրեսին ուղղված իր ամենամյա State of the Union ձևաչափով ուղերձի ժամանակ։
Իր ուղերձում նա նաև անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման հարցին։
«Իմ նախագահության առաջին 10 ամիսների ընթացքում ես վերջ եմ դրել ութ պատերազմի։ Այդ հակամարտությունների թվում են Կամբոջան և Թաիլանդը, Պակիստանը և Հնդկաստանը, Կոսովոն և Սերբիան, Իսրայելը և Իրանը, Եգիպտոսը և Եթովպիան, Հայաստանն ու Ադրբեջանը, ինչպես նաև Կոնգոն և Ռուանդան», – հայտարարել է Թրամփը։