Պապիկյանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն ընդգծել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի՝ դիվանագիտական ճանապարհով լուծման անհրաժեշտությունը

Այսօր հանդիպել եմ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին եմ փոխանցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնը։

Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծել ենք Հայաստանի և Իրանի միջև բարձր մակարդակի հարաբերությունների շարունակական զարգացման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման կարևորությունն ու անհրաժեշտությունը:

Քննարկել ենք Հայաստան-Իրան համագործակցությանը, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Ընդգծել եմ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի՝ դիվանագիտական ճանապարհով լուծման անհրաժեշտությունը:

Մտքեր ենք փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ։

 

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment