https://arm.sputniknews.ru/20260224/vstahvords-dra-het-kap-chuni-grarman-hamar-kalanavvorvats-55-amja-knvoj-pashtpany-gvortsi-masin-99170989.html
Վստահորդս դրա հետ կապ չունի․ գրառման համար կալանավորված 55-ամյա կնոջ պաշտպանը՝ գործի մասին
Վստահորդս դրա հետ կապ չունի․ գրառման համար կալանավորված 55-ամյա կնոջ պաշտպանը՝ գործի մասին
Sputnik Արմենիա
Մասնավոր նամակագրությունը նկարվել է, կեղծ էջով տարածվել համացանցում՝ վերագրելով այն 55-ամյա կնոջը, ինչի հետևանքով նա այսօր ՔԿՀ-ում է։ 24.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-24T21:13+0400
2026-02-24T21:13+0400
2026-02-24T21:13+0400
քրեական գործ
նիկոլ փաշինյան
սոցցանցեր
գրառում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/09/24399149_0:41:3003:1730_1920x0_80_0_0_3a5159e34cb3d4499cf13cd1cb35f9af.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik․ Նախքան նախաքննական մարմնի կողմից քրեական վարույթի հարուցումը ախուրյանցի 55-ամյա Անի Պիճոյանը ոստիկանություն է դիմել, հայտնել, որ իր անունով կեղծ էջ է բացվել, և խնդրել է զբաղվել այդ գործով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արտակ Մովսիսյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ Ախուրյանում 55-ամյա կնոջ նկատմամբ 1 ամսով կալանք է կիրառվել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ բռնության կոչ անելու համար։Նա ուշադրություն հրավիրեց ևս մի հանգամանքի՝ խոսքը ոչ թե հրապարակային գրառման, այլ մասնավոր նամակագրության մասին է՝ օգտատերերի միջև, որը հետագայում մեկ այլ անձ նկարել է և տարածել համացանցում ու դա որակվել է որպես հրապարակային խոսք։ Փաստաբանը շեշտում է՝ իր վստահորդը տնային տնտեսուհի է, հասարակական գործիչ չէ, պարզապես որոշակի համակրանք ունի ընդդիմադիր ուժերից 1 նկատմամբ, հայտարարել է դրա մասին, համացանցում որոշակի հրապարակումներ է արել դրա վերաբերյալ։ Կարծում է՝ այս ամենի նկատմամբ նման կոշտ վերաբերմունքի պատճառը ոչ թե այդ համակրանքն է, այլ այն, որ գրառման բովանդակությունը վերաբերել է ՀՀ վարչապետին և նրա ընտանիքի անդամներին։«Միայն մի բան է հստակ՝ իմ վստահորդն այդ ամենի հետ կապ չունի»,- շեշտեց Մովսիսյանը։55-ամյա կինն արդեն քրեակատարողական հիմնարկում է։ Պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/09/24399149_272:0:3003:2048_1920x0_80_0_0_d3d5dcffc73c6d58962c0e390479071c.jpg.webp
քրեական գործ, նիկոլ փաշինյան, սոցցանցեր, գրառում
քրեական գործ, նիկոլ փաշինյան, սոցցանցեր, գրառում
Մասնավոր նամակագրությունը նկարվել է, կեղծ էջով տարածվել համացանցում՝ վերագրելով այն 55-ամյա կնոջը, ինչի հետևանքով նա այսօր ՔԿՀ-ում է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ախուրյանում 55-ամյա կնոջ նկատմամբ 1 ամսով կալանք է կիրառվել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ բռնության կոչ անելու համար։
«Իմ վստահորդը գրառման հետ կապ չունի։ Մոտ 1 շաբաթ առաջ նա տեսել է համացանցում, որ նման բան է տարածվում, ինքն է ահազանգել, ոստիկանությանը խնդրել միջոցներ ձեռնարկել։ Իսկ փետրվարի 18-ին նրան ձերբակալել են։ Ես գրառման բովանդակությունը չեմ կարող հիմա բացահայտել, բայց այն որակվել է որպես բռնություն գործադրելու հրապարակային կոչ և խուլիգանություն, որը կատարվել է տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ»,- նշեց փաստաբանը։
Նա ուշադրություն հրավիրեց ևս մի հանգամանքի՝ խոսքը ոչ թե հրապարակային գրառման, այլ մասնավոր նամակագրության մասին է՝ օգտատերերի միջև, որը հետագայում մեկ այլ անձ նկարել է և տարածել համացանցում ու դա որակվել է որպես հրապարակային խոսք։ Փաստաբանը շեշտում է՝ իր վստահորդը տնային տնտեսուհի է, հասարակական գործիչ չէ, պարզապես որոշակի համակրանք ունի ընդդիմադիր ուժերից 1 նկատմամբ, հայտարարել է դրա մասին, համացանցում որոշակի հրապարակումներ է արել դրա վերաբերյալ։ Կարծում է՝ այս ամենի նկատմամբ նման կոշտ վերաբերմունքի պատճառը ոչ թե այդ համակրանքն է, այլ այն, որ գրառման բովանդակությունը վերաբերել է ՀՀ վարչապետին և նրա ընտանիքի անդամներին։
«Միայն մի բան է հստակ՝ իմ վստահորդն այդ ամենի հետ կապ չունի»,- շեշտեց Մովսիսյանը։
55-ամյա կինն արդեն քրեակատարողական հիմնարկում է։ Պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը։