ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 փետրվարի). Սկսվել է Ռուսաստանի Հատուկ գործողությունը Ուկրաինայում. «Փաստ



Lifestyle


«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Էստոնիա՝ Անկախության օր, Մեքսիկա՝ Դրոշի օր, Ռումինիա՝ Դրագոբեթեի օր, Իրան՝ Ինժեների օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1931 – վախճանվել է ազգագրագետ, բանահավաք, հնագետ Երվանդ Լալայան։

1932 – ծնվել է ֆրանսահայ դաշնակահար, երգահան Միշել Լեգրան։

1947 – ծնվել է նկարչուհի Սվետլանա Սարգսյան։

1978 – վախճանվել է ճանաչված գուսան Հավասի (Արմենակ Մարկոսյան)։

1992 – Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ֆրանսիայի հետ։

2008 – ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը հրապարակել է փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ որոնց՝ Հայաստանի նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը։

2012Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանը ձեռք է բերվել և փոխանցվել Գրողների համահայկական հիմնադրամին՝ Վարդան Ղուկասյանի նվիրատվությամբ։

2016Հայաստանի Հանրապետական կուսակցությունի և Հայ հեղափոխական դաշնակցությունի միջև ստորագրվել է քաղաքական համագործակցության համաձայնագիր։

2020 – Արցախի պաշտպանության բանակի հրամանատար է նշանակվել Ջալալ Հարությունյանը։

2022Արտակ Դավթյանն ազատվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնից։

2023 – մահացել է լիբանանահայ երգչուհի Լիզա Սվաճյանը։

ԱՇԽԱՐՀ

1466Բրյուգգե քաղաքում կազմակերպվել է աշխարհում առաջին վիճակախաղը։

1525 – տեղի է ունեցել Պավիայի ճակատամարտը, որտեղ գերի է ընկել Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկոս Iը։

1582 – Հռոմի պապ Գրիգոր XIIIը հրատարակել է Inter gravissimas բուլլան՝ սահմանելով Գրիգորյան օրացույցը։

1607Կլաուդիո Մոնտեվերդիի «Օրփեոս» օպերայի առաջին ներկայացումը կայացել է Մանտուաում։

1768 – Ռուսաստանի և Ռեչ Պոսպոլիտայի միջև կնքված համաձայնագրով հավասարեցվել են դավանանքների իրավունքները։

1810 – վախճանվել է անգլիացի փիլիսոփա Հենրի Կավենդիշը։

1815 – վախճանվել է ամերիկացի գյուտարար Ռոբերտ Ֆուլտոնը։

1852 – ռուս գրող Նիկոլայ Գոգոլը այրել է «Մեռած հոգիներ» գրքի երկրորդ հատորը։

1856 – ծնվել է ռուս մաթեմատիկոս Նիկոլայ Լոբաչևսկին։

1881 – Ռուսաստանի և Չինաստանի միջև կնքվել է Պետերբուրգյան պայմանագիրը։

1902 – Մեծ Բրիտանիայում դոկտոր Ֆրեդերիկ Լանչեսթերը արտոնագրել է սկավառակային արգելակը։

1920Գերմանիայի նացիոնալ սոցիալիստական կուսակցությունը ներկայացրել է իր ծրագիրը Հոֆբրոյհաուզում։

1938Oral-B ընկերությունը վաճառքի է հանել նեյլոնե թելերով առաջին ատամի խոզանակը։

1942 – բուլղարական «Ստրումա» նավը խորտակվել է Սև ծովում։

1942 – առաջին անգամ եթեր է հեռարձակվել «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը։

1955CENTO կազմակերպության ստեղծման հիմք հանդիսացած համաձայնագիր է կնքվել։

1955 – ծնվել է Սթիվ Ջոբսը։

1972 – վթար է տեղի ունեցել խորհրդային К-19 ատոմային սուզանավում։

1980 – տեղի է ունեցել 8-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի փակման արարողությունը Լեյք Փլեսիդում։

1991 – Պարսից ծոցի պատերազմի ընթացքում սկսվել է ցամաքային գործողություն Իրաքում և Քուվեյթում։

2022 – սկսվել է ռուս-ուկրաինական պատերազմը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




Leave a comment