Դեյվիդ Ալենը Սրբուհի Գալյանի հետ հանդիպմանը վերահաստատել է ԱՄՆ աջակցության պատրաստակամությունը


Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։ 


 


ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ կողմերը քննարկել են՝


  • սահմանադրական բարեփոխումների ընթացքը.

  • Հայաստանի Հանրապետության խաղաղության օրակարգը:


Նախարարը բարձր է գնահատել ԱՄՆ ներդրումը տարածաշրջանում հաստատված խաղաղության, ինչպես նաև դրա հետագա ինստիտուցիոնալացման գործում՝ վերահաստատելով Արդարադատության նախարարության համագործակցության հանձնառությունը:


 


Հանդիպման ընթացքում Սրբուհի Գալյանը անդրադարձել է՝


  • սահմանադրական բարեփոխումների գործընթացի առնչությամբ առկա տեսլականին՝ ներկայացնելով նախանշված ժամկետները, հիմնական ուղղություններով քննարկված փոփոխությունները, ինչպես նաև գործընկերների համար հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:


Նախարարն ընդգծել է, որ բարեփոխումները միտված են իրավական համակարգի արդյունավետության բարձրացմանը, ժողովրդավարական ինստիտուտների և օրենքի գերակայության ամրապնդմանը։


 


Դեյվիդ Ալենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել Միացյալ Նահանգների աջակցության պատրաստակամությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախանշված ուղղություններով շարունակել արդյունավետ համագործակցությունը:

Leave a comment