«Իրանում մահապատժի դատավճիռ է կայացվել հունվարյան անկարգությունների կապակցությամբ»․ #Reuters | ՄԱՄՈՒԼ.ամ

Իսլամական հեղափոխական դատարանը մահապատժի Է դատապարտել իրանցի Մոհամմադ Աբբասիին, որը մեղադրվում է «Աստծո հանդեպ թշնամական վերաբերմունքի» մեջ: Դատավճիռը կարող է կապված լինել հունվարին Իրանում տեղի ունեցած հակակառավարական բողոքի ցույցերի հետ, հայտնում Է Reuters-ը՝ հղում կատարելով տղամարդու ընտանիքին մոտ կանգնած աղբյուրին:

«Ամենայն հավանականությամբ, սա առաջին նման դատավճիռն է, որը կայացվել է հունվարին տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաների կապակցությամբ», – նշում է լրատվամիջոցը:

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին Իրանում բողոքի ցույցեր էին սկսվել տեղական արժույթի անկման պատճառով, որոնց ընթացքում իշխանությունների տվյալներով 3117 մարդ է զոհվել։ Անկարգությունների ընթացքում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել էր Թեհրանին, որ կարող է ռազմական գործողություններ սկսել, եթե Թեհրանը մահապատիժներ իրականացնի։

Leave a comment