Փետրվար 24,2026 16:35
Հունաստան կատարած պետական այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հարցազրույց է տվել հեղինակավոր հունական «Manifesto» պարբերականին։
Հարցազրույցում նախագահը անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական մոտեցումներին, տարածաշրջանային զարգացումներին և խաղաղության հաստատման ուղղությամբ իրականացվող ջանքերին։ Նա խոսել է նաև տարածաշրջանային կայունության կարևորության, սահմանային իրավիճակի, ինչպես նաև միջազգային համագործակցության դերի մասին։
Զրույցի ընթացքում նախագահ Խաչատուրյանը ներկայացրել է հայ-հունական հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները՝ ընդգծելով երկկողմ համագործակցության խորացման նշանակությունը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: