Ձե՞ռ եք առնում․ ՔՊ-ն Երևանում 33 տոկոս էր հավաքել․ Ռուբեն Ռուբինյանը՝ լրագրողներին

«ՔՊ-ն Երևանում 33 տոկոս է հավաքել, ոչ թե 8-9 տոկոսը։ Հարգելի գործընկերներ, ձեռ եք առնո՞ւմ»,-լրագրողների դիտարկմանը՝ այնպիսի տպավորություն է, որ մեծագույն հանցագործություն է փորձում կանխել իշխանությունը, երբ ասում են, որ թույլ չեն տալու, որ Գյումրու սցենարը կրկնի, այն դեպքում, երբ ժամանակին Երևանում, երբ ՔՊ թեկնածուն ութ-ինը տոկոս էր հավաքել, միանձնյա չէր կարողանում դառնալ քաղաքապետ, Հանրային ձայնից, «Հանրապետություն»-ից օգնեցին ու հարցին՝ ի՞նչ խնդիր կա, որ այս ընտրությունների ժամանակ կարող են ընդդիմադիրները միավորվել, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Ըստ Ռուբեն Ռուբինյանի՝ հանցագործություն չէ ընտրություններից հետո հետընտրական կոալիցիաներ ստեղծելը իշխանություն դառնալու համար։ Դա ԸՕ-ով է նախատեսված․ «Հանցագործություն է կաշառակերությունը։ Համարում ենք, որ Քոչարյանի ու երկու «օլիգարխների»՝ իշխանության գալը վատ բան է․ պետք է կանխել։ Եթե արդար ընտրվեն, դա հանցագործություն չէ, բայց շատ վատ բան է։ Օրինակ՝ Վարդանիկն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, երբ քոչարյանական և սարգսյանական և ռուսաստանցի օլիգարխական ուժեր բաժանվեցին մի քանի բլոկի և հետընտրական համագործակցությամբ Վարդանիկն ընտրվեց քաղաքապետ, ինչը ինքնին հանցագործություն չէր, բայց դրանից վեց ամիս անց կաշառակերության մեղադրանքով ձերբակալվեց։ Ի՞նչ կլինի տարբերությունը, եթե Քոչարյանն ու երկու «օլիգարխները» հաջողեն քվե ստանալ ու գալ իշխանության։ Կաշառակերության մեջ մեղադրվող ոչ մեկը չի ձերբակալվի, քանի որ չեն թողնի, որ իրավապահներն անեն իրենց գործը, հետևաբար մարդիկ նրանց պետք է տան զրո քվե։ Տեսել ենք՝ նրանք ինչպիսի իշխանություն են։ Թույլ չենք տալու, որ նրանք գան իշխանության»։

Հարցին՝ Ձեզ պատկերացնո՞ւմ եք ընդդիմադիր պատգամավոր, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց․ «Մենք նպատակաուղղված ենք, որ 2026-ի ընտրություններից հետո ունենանք սահմանադրական մեծամասնություն»։

Երբ Ռուբեն Ռուբինյանը խոսում էր Քոչարյանի հետ մամուլի և ընդհանրապես բոլոր առումներով կամուրջներն այրելու մասին, լրագրողները հակադարձեցին․ «Ինչո՞ւ չեք այրել Քոչարյանին պատկանող ընկերությունների հետ կամուրջները, և տենդերներ են նրանք շահում», Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց․ «ՀՀ-ն ազատ երկիր է, և ցանկացած տնտեսվարող կարող է ՀՀ օրենքների շրջանակում վարել իր տնտեսական գործունեությունը։ Քաղաքական դրդապատճառներից ելնելով՝ որևէ բիզնեսի վնաս չենք տալիս»։

Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment