Փաստաբան Վարդուհի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի քանի տասնյակ մշակութային և պատմական արժեքներ թշնամուն նվիրելուց հետո, իշխանության ներկայացուցիչներն ԱԺ նախագիծ են ներկայացրել հայ ժողովրդի պաշտամունքային կառույցների մշակութային, հոգևոր, կրոնական և պատմական արժեքի պահպանման մասին։ Մի կողմ թողնենք այն, որ չի կարող սեփական պատմությունից և ինքնությունից հրաժարվողը պատմական արժեքի պահպանման մասին խոսել, ուստի պետք է ընդգծել, որ ներկայացվող նախագծի իրական նպատակը ՀԱԵ-ի իրավունքների սահմանափակումն է»։