Ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը ձախողվում են, քանի որ խաղաղության բանակցությունները փակուղի են մտել, իսկ չորս տարվա պատերազմից հետո մարտական գործողությունները մեծ մասամբ ևս փակուղային վիճակում են։
Դաշնակիցները նշում են, որ ԱՄՆ-ն ձգտում է համաձայնության հասնել մինչև հուլիսի 4-ին Ամերիկայի անկախության 250-ամյակի տոնակատարությունների կազմակերպումը։
Նշվում է, որ բանակցություններն արդեն արդեն մի քանի անգամ ձախողվել են։ Այս տարի Աբու Դաբիում և Ժնևում եռակողմ բանակցությունների երեք փուլերը չեն կարողացել լուծում գտնել։
«Ուկրաինայի եվրոպական դաշնակիցները մեծ մասամբ դուրս են մնացել բանակցություններից, նույնիսկ այն դեպքում, երբ նրանք հիմնականում ֆինանսավորել են զենքի գնումները՝ Կիևի պաշտպանությանը օգնելու համար, այն բանից հետո, երբ Թրամփը դադարեցրել էր ԱՄՆ ռազմական օգնությունը։ Թեև երեք կողմերի միջև բանակցությունները մնում են կառուցողական, դրանք գործնականում փակուղու մեջ են,- գրում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։