Պեսկովը՝ Ուկրաինայում հակամարտության ավարտվելու մասին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություններից ի վեր  ջանքեր է գործադրում Ուկրաինայում հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար, սակայն Մեծ Բրիտանիայի միջամտությունից հետո իրավիճակը վերադարձավ ռազմական հուն՝ ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Լրագրողները Պեսկովին հարցրել են, թե արդյոք կա քաղաքական և դիվանագիտական ​​կարգավորման հույս՝ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար։

«Սկզբից ջանքեր են գործադրվել այս հարցը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Մշակվել է համաձայնագիր։ Եվ այլն, և այլն։ Եվ հետո, այս խաղաղության գործընթացին Մեծ Բրիտանիայի միջամտությունից հետո, իրավիճակը վերադարձավ ռազմական հուն»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Leave a comment