Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի Սպահան նահանգում իրանական բանակի ուսումնական ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ երկու քաղաքացիական անձ՝ հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։
Ավելի վաղ Tasnim լրատվական գործակալությունը հաղորդել էր երկրի կենտրոնում ուղղաթիռի վթարի մասին։
«Ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել են օդաչուն, երկրորդ օդաչուն և երկու խանութպան»,- հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։
Ըստ IRNA լրատվական գործակալության՝ փրկարարները ներկայումս մարում են վթարի վայրում բռնկված հրդեհը։