Չինաստանում տղամարդը կնոջ հետ վիճաբանության ժամանակ երեխային կամրջից նետել է գետը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Չինաստանի Չաոչժոու քաղաքում կնոջ հետ վիճաբանության ժամանակ տղամարդը վերցրել է երեխային և կամրջից գետը նետել։ Փետրվարի 22-ին տեղի ունեցած միջադեպի կադրերը հրապարակվել են առցանց։

Կինը երեխայի հետևից ջուրն է ցատկել։ Շուտով տղամարդը հետևել է նրան։ Մյուս երեխան մնացել է կամրջի վրա։

Անցորդները փորձել են օգնել ջուրն ընկած մարդկանց։

«Անցորդները երկար գերաններ են նետել գետում գտնվող երեք մարդուն փրկելու համար»,- հաղորդում է «Sohu»-ն։

Leave a comment