ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հոկտեմբերի 15-16-ը կգտնվի Երևանում՝ մասնակցելու կենսաբազմազանությանը նվիրված COP17 համաժողովին և հանդիպելու Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այդ մասին հայտնել է նրա խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
«Գլխավոր քարտուղարը երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,-ճեպազրույցում ասել է Դյուժարիկը, հայտնում է Sputnik Արմենիան:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը նաև տեղեկացրել է, որ Գուտերեշը հոկտեմբերի 16-ին կմասնակցի կենսաբազմազանության հարցերին նվիրված COP17 համաժողովին։ Հենց այդ օրն էլ նախատեսված է անցկացնել համաժողովի առաջնորդների գագաթնաժողովը։
COP17 միջազգային համաժողովի հիմնական աշխատանքները նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 19-30-ը։