Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանը չի հաստատում Միացյալ Նահանգների հետ հնարավոր ժամանակավոր համաձայնագրի մասին որևէ լուր. հայտարարել է արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային՝ հինգշաբթի օրը Ժնևում նախատեսված բանակցություններից առաջ։
«Մենք չենք հաստատում որևէ լուր»,- ասել է նա։
Բաղային նաև հայտարարել է, որ Իրանը չի ընդունի կապիտուլյացիայի որևէ գաղափար․ «Մենք կապիտուլյացիայի հետ որևէ կապ չունենք, դա նաև հակասում է միջազգային իրավունքին»։
Բաղային շեշտել է, որ Իրանն առայժմ տեքստ է պատրաստում ԱՄՆ-ի հետ հնարավոր գործարքի մասին։