Գրոսսին կարող է մասնակցել Ժնևում կայանալիք Իրան-ԱՄՆ բանակցություններին․ ISNA

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին, հավանաբար, կմասնակցի Իրանի և ԱՄՆ-ի միջև փետրվարի 26-ին Ժնևում նախատեսված ոչ ուղղակի բանակցությունների հաջորդ փուլին, իրանական ISNA լրատվական գործակալությանը հայտնել է դիվանագիտական ​​աղբյուրը։

«ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին, հավանաբար, կմասնակցի այս բանակցություններին, ինչպես մասնակցել է նախորդ փուլին, որը տեղի է ունեցել անցյալ շաբաթ երեքշաբթի օրը Ժնևում», – ասել է աղբյուրը։

ISNA-ի տվյալներով՝ Իրանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև միջուկային հարցերի շուրջ բանակցությունների երրորդ փուլը տեղի կունենա Ժնևում գտնվող Օմանի դեսպանատանը՝ Օմանի արտաքին գործերի նախարարի միջնորդությամբ։

Leave a comment