Գյումրիում 2,000 անտուն մարդ կա, մենք գալու ենք ու Գյումրիում չի լինելու մի ընտանիք, որ տուն չունենա. Ալիկ Ալեքսանյան (տեսանյութ)

Ցնցումների մեջ ընկած մարդկանց եմ ասում, երբ հայրաքաղաքի կենտրոնում՝ ադրբեջանցիները գալիս ու վիդեոներ են նկարում, ձեր ձայնը պադվալներից դուրս չի գալիս, ինչու՞ բան չեք խոսում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության  անդամ Ալիկ Ալեքսանյանը:

«Գյումրեցիներս, այսօր եղել ենք գյուղ Կամոյում, գյուղ Ախուրյանում, որից հետո գնացել ենք հայրաքաղաք Գյումրի, շփվել ենք մեր հայրենակիցների հետ ու ներկայացրել նրանց Սամվել Կարապետյանի տնտեսական 5 քայլերը: 

Ես՝ մինչև հայրաքաղաքից հասա մայրաքաղաք, տեսա, որ ինչ-որ մարդիկ ընկել են ցնցումների մեջ: Մենք չենք գնում քաղաքների կաֆեներում նստում, ֆոտոներ անում, այլ գալիս ենք աշխատելու, լսում ենք ձեր հոգսերը ու տալիս դրանց լուծումները, դուք լավ գիտեք, որ մենք դա կարող ենք անել ու անելու ենք:


Ավելի լավ է խոսեք, որ Գյումրիում 2,000 անտուն մարդ կա, ու որ այս իշխանությունները 8 տարվա ընթացքում մի տուն չեն տվել գյումրեցիներին: Գյումրեցիներ ջան, մենք գալու ենք ու Գյումրիում չի լինելու մի ընտանիք, որ տուն չունենա»,- նշել է նա:

 

 

Leave a comment